Մակերեսը 11,81 կմ²է։ Երկարությունը 13 կմ է, իսկ լայնությունը 750 մ։ Կղզու ամենաբարձր կետը ծովի մակարդակից 226 մետր է։ Ափերը քարքարոտ են, կան նաև ավազոտ ափեր։ Շրջակայքում են գտնվում մի քանի փոքր մակերեսով կղզյակներ։
Երկար ժամանակ հանդիսացել է կետորսների հավաքատեղի և օգտագործվել է որպես ոչխարների արոտավայր։ 1972 թվականին կղզու տարածքը փակ է եղել։ Այստեղ հանդիպում են ծովափղեր (Mirounga), ծովակատուներ (Arctocephalinae), հարավային ծովառյուծ (Otaria flavescens), մագելանյան պինգվիններ (Spheniscus magellanicus), Pachyptila belcheri, մագելանի որոր (Leucophaeus scoresbii, Larus scoresbii), Thalassarche melanophrys, Catharacta antarctica։